«Հրապարակ»․ Կիրանցի նոր դպրոցից բացի նոր դպրոց էլ կբացվի
Sat, 07 Mar 2026 08:10:00 +0400

Մարտի 1-ին Իջեւանի Աճարկուտ գյուղից Ֆեյսբուքում ուղիղ եթեր մտնելով՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ գյուղերում պետական աջակցությամբ 16 եւ 21 միլիոն դրամ արժեքով կառուցվող տների ծրագրին։ Նա ուղիղ եթերի վերջում հայտարարեց․ «Եվ շատ սիմվոլիկ է նաեւ, որ ես, լինելով Աճարկուտ գյուղում, ուզում եմ ասել, որ ըստեղ էլ է լինելու քվոտա՝ մոտակա դպրոցով պայմանավորված, որտեղ Կիրանցում մենք նոր դպրոց ենք կառուցում եւ ունենալու ենք նաեւ քվոտա Աճարկուտ գյուղի համար, որպեսզի մեր գրեթե բոլոր գյուղերը հնարավորությամբ հավասարաչափ զարգանան»։ Կիրանցում նոր դպրոցը բացվել է 2024թ․ սեպտեմբերի 2-ին, որին ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը պարբերաբար քաղաքացիների այց է կազմակերպում դեպի Կիրանց, սահման դարձած Կիրանցի պատը ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում, այցելում են Կիրանցի նորակառույց դպրոց։ Լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նման խմբի մեջ ներառի նաեւ նախարար Արսեն Թորոսյանին, որը հայտարարել է Կիրանցում նոր դպրոց կառուցելու մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր