ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի

ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի

Sat, 07 Mar 2026 19:00:10 +0400


Մարտի 7-ի առավոտյան դրությամբ՝ Աբու Դաբիում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի։

Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է արտակարգ ռեժիմով պատասխանել ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին։

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն դիմած քաղաքացիները բարձրացրել են ՀՀ վերադառնալու թռիչքների չեղարկման/հետաձգման հետևանքով ՀՀ-ում աշխատանքից բացակայությունների խնդիրը՝ հայցելով աջակցություն առ այն, որ ՀՀ-ում գործատուներն անհագելի չհամարեն բացակայությունները և պահպանվի բացակա օրերի աշխատավարձը։ ՀՀ ԱԳՆ այս խնդիրը քննարկում է կառավարության գործընկերների հետ՝ ՀՀ քաղաքացիներին լուծում առաջարկելու նպատակով։

Մարտի 8-ին դեսպանության և գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվող դեպի Օման տեղափոխումից օգտվելու նպատակով գրանցվել է 37 ՀՀ քաղաքացի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

CCAF-ն ափսոսանք է հայտնում, որ սփյուռքահայերին չեն հրավիրել Հայաստանի դեսպանության բացման արարողությանը. 28 ապրիլի 2026

CCAF-ն ափսոսանք է հայտնում, որ սփյուռքահայերին չեն հրավիրել Հայաստանի դեսպանության բացման արարողությանը. 28 ապրիլի 2026 …