Էլեկտրակայանի մոտ պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել
Tue, 01 Sep 2026 22:30:44 +0400

Գերմանական ոստիկանությունը Բրանդենբուրգի երկրամասում, Յենշվալդեի էլեկտրակայանի մոտ պայթուցիկ սարքեր է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է DW-ն։ Պայթուցիկները հայտնաբերել են Տուրնով-Պրայլակեի ենթակայանում, որը գտնվում է Բեռլինից հարավ-արեւելք։ Ներկայումս իրականացվում է հետաքննություն։ Պայթուցիկների հայտնաբերման վայրում աշխատում են սակրավորները։ Բնակչության համար անմիջական սպառնալիք չկա։ Տուժողներ եւս չեն եղել։ Վնասվել են միայն մագիստրալային մի քանի հաղորդալարեր։ Վնասը հասցրել են պայթուցիկների տեղադրման հետ ամենայն հավանականությամբ կապ ունեցող չարագործները։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր