Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նա երկրում չէ

Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. նա երկրում չէ

Tue, 10 Mar 2026 13:24:51 +0400


Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել:
Այս մասին տեղեկությունը հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից՝ նշելով, որ նախաքննական մարմինը 2026 թվականի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ․ «Նույն օրը Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա.Սարգսյանին հայտնաբերելու եւ ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից»։

Գլխավոր դատախազությունից էլ «Հրապարակ»-ին հայտնում են, որ Ա․Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ «Դատախազը Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 46֊256֊րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` (վստահված գույքը հափշտակելուն դրդել):Խափանման միջոց է կիրառվել կալանքը, հայտարարվել հետախուզում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես»

Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Sun, 25 Oct …