Պահանջում եմ, որ Սուրեն Պապիկյանը ներողություն խնդրի հանրությունից և հրաժարական տա

Պահանջում եմ, որ Սուրեն Պապիկյանը ներողություն խնդրի հանրությունից և հրաժարական տա

Tue, 10 Mar 2026 20:45:00 +0400


Այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա անցկացրին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Ակցիայի ընթացքում մասնակիցները գերատեսչությանը փոխանցեցին մի փաստաթուղթ, որն արձանագրում է Ադրբեջանի զինված ուժերի նոր ներխուժումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Փաստաթղթում ներառված են տվյալներ ադրբեջանական կողմի դիրքային առաջխաղացումների, ամրացումների և համապատասխան կոորդինատների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ի նոր ներխուժումների մասին տեղեկատվությունն ավելի վաղ հրապարակել էր նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Միասնության թեւեր» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասում է. «Ակցիան պլանավորված էր` որպես շարունակություն օրեր առաջ «Միասնության թևեր» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանի հայտնի, հրատապ ասուլիսի շրջանակներում ներկայացրած փաստական հանգամանքների հետ, ըստ որի` ադրբեջանական զինված ուժերը դիրքային առաջխաղացում են ունեցել 2025 թվականի ամռանը` հուլիսի 31-ից, օգոստոսի 19-ից ընկած ժամանակահատվածում` առնվազն երկու ուղղություններով` Գեղարքունիքի և Ջերմուկի հատվածներում: Այս ամենին ի պատասխան Պաշտպանության նախարարն իրեն թույլ է տվել անվանարկել և պնդել է, թե Արման Թաթոյանը ստում է: Դրան հաջորդեցին մեր հորդորները և պահանջները, որպեսզի մերկապարանոց հայտարարությունների փոխարեն արվեն փաստական հայտարարություններ` եթե սուտ է, ապա պետք է ներկայացնեն փաստեր, ըստ որոնց` Թաթոյանի ներկայացրած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս ամենին հաջորդեց անկախ լրագրողների հետաքննությունը, որի համաձայն հրապարակվեցին նաև ԶԼՄ-ների կողմից ձեռքբերված արբանյակային լուսանկարներ, որոնք ևս հաստատեցին մեր ներկայացրած տեղեկությունները: Այս ամենին էլ հաջորդեց մեր երիտասարդական թևի արդար զայրույթը: Ակցիայի նպատակն այն էր, որ եթե պաշտպանության նախարարը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, չունի ճշգրիտ տեղեկություններ տեղանքային նկարագրությունների վերաբերյալ, ապա չունի անելիք: Նրանք պարտավոր են այդ տեղեկությունները տրամադրել հանրությանը: Ես պահանջում եմ, որ ՊՆ Սուրեն Պապիկյանը ներողություն խնդրի հանրությունից և հրաժարականի դիմում ներկայացնի: Չի կարող ստեղծվել պատրանք, որ 2026-ին այս խղճուկ իշխանությունը մարդկանց խաբի, թե իբրև խաղաղություն է բերում: Խաղաղությունը չի կարող քողարկվել լռությամբ և վախերով: Չտեսնելու տալով, կամ պայմանավորվածություններ ձեռք բերելով, չի կարող այնպես լինել, որ Ադրբեջանը ներթափանցի մեր ինքնիշխան տարածք: Մենք լինելու ենք հետևողական և գնալու ենք մինչև վերջ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ իրավիճակ է Բյուրեղավանում

Ինչ իրավիճակ է Բյուրեղավանում Tue, 08 Sep 2026 20:45:11 +0400 Բյուրեղավանում վերջին 4 ամսվա ընթացքում…

10 րոպե ago

Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին

Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին Tue,…

17 րոպե ago

Ադրբեջանում հին դարերի արտեֆակտներ են հայտնաբերվել․ որ ազգի բնակավայրն է եղել

Ադրբեջանում հին դարերի արտեֆակտներ են հայտնաբերվել․ որ ազգի բնակավայրն է եղել Tue, 08 Sep 2026…

25 րոպե ago

Երևանի ավագանին որոշել է լուծարել

Երևանի ավագանին որոշել է լուծարել Tue, 08 Sep 2026 20:17:23 +0400 Երևանի ավագանու որոշմամբ «Երևանտրանս»…

38 րոպե ago

«Գոյ» թատրոնը վերադառնում է

«Գոյ» թատրոնը վերադառնում է Tue, 08 Sep 2026 20:15:02 +0400 Երկու տարվա դադարից հետո «Գոյ»…

40 րոպե ago

«ՔՊ-ի ներսում կա հսկայական ներքին կոնֆլիկտ»

«ՔՊ-ի ներսում կա հսկայական ներքին կոնֆլիկտ» Tue, 08 Sep 2026 20:00:56 +0400 Latest news from…

55 րոպե ago