Երեքշաբթի , 26 Մայիսի 2026

Ի՞նչ փողեր են հատկացվում «Շողակաթը» լուծարելու համար

Ի՞նչ փողեր են հատկացվում «Շողակաթը» լուծարելու համար

Thu, 12 Mar 2026 11:11:45 +0400


ՀՀ կառավարությունը հերթական նիստում որոշում է ընդունել ֆինանսական միջոցներ հատկացնել «Շողակաթ» հեռուստաընկերության լուծարման գործընթացը ավարտին հասցնելու համար։ Այդ նպատակով նախատեսվում է տրամադրել 22 միլիոն դրամ։

Որոշման համաձայն՝ գումարի չափը ձևավորվել է հեռուստաընկերության կատարած հաշվարկների հիման վրա։ Հատկացվող միջոցները կուղղվեն աշխատակիցների ազատման հետ կապված ծախսերին՝ աշխատավարձերի վճարմանը, վերջնահաշվարկին և արձակման նպաստներին, ինչպես նաև առկա պարտավորությունների մարմանը և լուծարման գործընթացի ամբողջական ավարտին։

Հիշեցնենք, որ Շողակաթ հեռուստաընկերությունը լուծարվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն 2025 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ։ Այդ որոշման համաձայն՝ հեռուստաընկերությունը պաշտոնապես դադարեցրել է գործունեությունը 2026 թվականի հունվարի 1-ից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում»․ Լուսինե Թովմասյանը լքում է Հ1-ը

«Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում»․ Լուսինե Թովմասյանը լքում է Հ1-ը Mon, 27 Apr …