ՍԴ–ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու որոշումը

ՍԴ–ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու որոշումը

Thu, 12 Mar 2026 20:23:24 +0400


ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով ամբողջությամբ մերժել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների դիմումը։ Բարձր դատարանն անփոփոխ է թողել էներգետիկայի ոլորտը կարգավորող մի շարք առանցքային օրենսդրական դրույթներ։ Այսինքն` Սահմանադրական դատարանը ամբողջությամբ սահմանադրական է որակել «Տաշիր կապիտալ» ընկերությանը լիցենզիայից զրկելը։

Նշենք, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա ՍԴ–ն քննում էր «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետի, 27-րդ հոդվածի 2.1-ին մասի, 52.1-ին հոդվածի 1-3-րդ մասերի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ ՍԴ դիմել էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։

ՍԴ–ն որոշել է, որ բոլոր հոդվածները համապատասխանում են ՀՀ մայր օրենքին` Սահմանադրությանը։ Դատարանի որոշման մեջ նշված է, որ մյուս մասերով գործի վարույթը կարճվել է: Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի եռօրյա ժամկետում: Նշենք, որ գործի քննությունն անցկացվել է գրավոր ընթացակարգով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավարտված գործով ինչո՞ւ պետք է վկայի վրա ճնշեր. մանրամասներ ընդդիմադիր փաստաբանի ձերբակալությունից

Ավարտված գործով ինչո՞ւ պետք է վկայի վրա ճնշեր. մանրամասներ ընդդիմադիր փաստաբանի ձերբակալությունից Fri, 06 Mar …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով