Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

Fri, 18 Sep 2026 10:30:05 +0400


Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ֊CHP) Կարսի պատգամավոր Ինան Աքգյուն Ալփն այցելել է հայ-թուրքական սահմանին գտնվող Աքյաքա շրջան։ Նա կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը և վերսկսել տարածաշրջանային առևտուրը։

Ըստ ընդդիմադիր գործչի՝ անցյալի հակամարտություններից հետո առաջնահերթություն պետք է տրվի տարածաշրջանի խաղաղությանը և բարօրությանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ շփումների միջոցով կարգավորման գործընթաց է իրականացվում և բանակցությունների ընթացքում քննարկվում են նաև սահմանային անցակետերի օգտագործման և տրանսպորտային կապերի վերաբերյալ հարցերը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Anka-ին։

Ալփը, խոսելով Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի մասին, նշել է, որ ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացը վերածվի կայուն խաղաղության։

«Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի հետ խնդիրները վերածվեն երկարատև խաղաղության, վերաբացվի Հայաստանի հետ սահմանը և առևտուրը սկսվի այս երթուղով»,- նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին

Էրդողանն անդրադարձել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացին Mon, 02 Nov 2026 09:35:08 +0400 …