Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Վառարանի վրա ձեռքերը տաքացնելով ունեցվածքի տեր է դարձել

«Հրապարակ». Վառարանի վրա ձեռքերը տաքացնելով ունեցվածքի տեր է դարձել

Fri, 18 Sep 2026 10:45:14 +0400


ՔՊ-ական պատգամավոր, 1990 թ. ծնված Արաքսյա Վարդանյանի առաջին ելույթն ԱԺ-ում հանրությունը երկար կհիշի: Փարաքար համայնքի ավագանու նախկին անդամն ԱԺ-ում պատմեց, թե ինչպես էր ձեռքերը վառարանի վրա տաքացնում եւ «մացեմածիկայի ժամին գրատախտակին գնում»: Անգամ Ռուբեն Ռուբինյանը ստիպված եղավ դադարեցնել ելույթը եւ հորդորեց խոսել օրակարգային հարցերից: Պարզվեց՝ դա Արաքսյա Վարդանյանի սիրած թեման է, նա նմանատիպ մի ելույթ էլ ունեցել էր սեպտեմբերի 1-ին` Թաիրովի վերանորոգված դպրոցում, որին մասնակցել է նաեւ մարզպետ Վահրամ Խաչատրյանը. «Երբ որ ես էի աշակերտ, ես սովորում եւ օլիմպիադայի էի գնում դպրոցներում, որտեղ դասի ընթացքում նույնիսկ առնետներ կային: Երբ որ ես էի սովորում եւ գրատախտակին էի գրում, կավիճը բռնելուց առաջ մոտ 10 րոպե պետք է վառարանի մոտ, ոչ թե պետք է տաքացնեի ձեռքերս, այլ՝ բառից բուն իմաստով, ձեռքերս կպցնեի վառարանին, որպեսզի կարողանայի բռնել կավիճը, հետեւաբար, սիրելի աշակերտներ, դուք շատ լավ դպրոցում եք սովորում»:

Պատգամավոր Արաքսյա Վարդանյանը 2010 թվին ավարտել է գյուղատնտեսական քոլեջի տնտեսագիտության ֆակուլտետը՝ «ֆինանսներ եւ վարկ» մասնագիտությամբ, 2013 թ․՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ «ագրոպարենային համակարգի ֆինանսներ եւ վարկ» մասնագիտությամբ։ 2016 թ. ուսանել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, իսկ 2022-ից Մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի հայցորդ է։ Նա 2021-2025 թթ. Փարաքարի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարն է եղել, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի տնօրենի տեղակալ եւ տնօրենի ԺՊ: Մինչեւ պատգամավոր դառնալը Արաքսյա Վարդանյանը նաեւ մասնակցել է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» դասընթացներին։ Նա իր էջում գրել է. «Կրթվենք, ապա նոր կրթենք։ Ահա սա է մեր կարգախոսը»։
Ի դեպ, նա այս տարիների ընթացքում բավականին ունեցվածքի տեր է դարձել: 2026-ին հայտարարագրել է հողամաս, անհատական բնակելի տուն, ավտոտնակ, այլ անշարժ գույք: 4 անշարժ գույք ձեռք է բերել 2025 թվականին` Բաղրամյան գյուղում, տրանսպորտային միջոց HONDA` 2018 թ.: 2024 թվականին հայտարարագրել էր անշարժ գույք՝ բնակելի տուն Փարաքարում (համատեղ սեփականություն, 2013թ.), հողամաս Փարաքարում (2019թ.), թանկարժեք զարդ՝ 20 մլն դրամ արժեքով, որը գնել է 2013-ին, եւ այլն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուս լրագրողին հեռակա հեռակա կալանավորել են եւ սկսել են ունեցվածքի բռնագանձումը

Ռուս լրագրողին հեռակա հեռակա կալանավորել են եւ սկսել են ունեցվածքի բռնագանձումը Wed, 30 Sep 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով