ՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները
Fri, 18 Sep 2026 11:00:41 +0400

Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը 8:00-ին Կամչատկայում և Չուկոտկայում բացվել են առաջին ընտրատեղամասերը:
Որոշ՝ դժվարամատչելի և հեռավոր շրջաններում, ինչպես նաև ռազմաճակատում գտնվող զինծառայողների համար, օգոստոսի վերջից սկսվել էր վաղաժամկետ քվեարկությունը:
Կամչատկայում, սեպտեմբերի 17-ի դրությամբ, ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանային ընտրական հանձնաժողովից, արդեն քվեարկել էր ավելի քան 11,500 ընտրող՝ 5,097-ը՝ ծովում և մոտ 6,500-ը՝ ցամաքում:
Չուկոտկայում քվեարկել է 4,054 ընտրող՝ հիմնականում երկրաբաններ, օդերևութաբաններ, եղջերուների պահապաններ, զինվորականներ և հանքագործներ:
7-րդ գումարման գործող Պետական դուման իր աշխատանքները սկսել է 2021 թվականի աշնանը: Այս անգամ Ուկրաինայի օկուպացված տարածքների բնակիչները առաջին անգամ կքվեարկեն խորհրդարանական ընտրություններում:
Պետդումա է անցնելու 450 պատգամավոր՝ կեսը՝ կուսակցական ցուցակներով, մյուս կեսը՝ միամանդատ ընտրատարածքներից։ Այս տարվա քվեաթերթիկում ներկայացված է տասը կուսակցություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր