Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Թուրքիայում տագնապ է․ իրանական հրթի՞ռ են խոցել

Թուրքիայում տագնապ է․ իրանական հրթի՞ռ են խոցել

Fri, 13 Mar 2026 13:30:17 +0400


Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի ՀՕՊ ուժերը երեկ երեկոյան ոչնչացրել են Իրանից Թուրքիայի օդային տարածքում արձակված երրորդ հրթիռը։

Նաև հաղորդվել է, որ Ինջիրլիքի ավիաբազայում հայտարարվել է տագնապի ռեժիմ, իսկ Բաթմանի օդանավակայանի տարածքից լսվել են շչակների ձայներ, ինչը խուճապ է առաջացրել Բաթմանի և Ադանայի բնակիչների շրջանում։

Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում տարածվում են Ինջիրլիքի ավիաբազայի վրայով բալիստիկ հրթիռի տեսանյութեր։ Կադրերում երևում է երկնքում շարժվող լուսարձակող օբյեկտ։ Լրատվամիջոցները նշում են, որ սոցիալական ցանցերում շրջանառվող կադրերում երևում է ոչ թե հրթիռի որսալու դրվագը, այլ դրա բեկորների այրումը։

Sözcü-ի փոխանցմամբ՝ ավիաբազա է ժամանել թուրք գեներալ։
Այս ֆոնին, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության կողմից սոցիալական ցանցերում նախորդ օրը հրապարակված լուսանկարը գրավել է ուշադրությունը՝ «Ինջիրլիքը թուրքական ավիաբազա է»։

Այս պնդումներից ոչ մեկը դեռևս պաշտոնական մարմինների կողմից չի հաստատվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը

Մայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Thu, 29 Oct 2026 21:50:51 …