Քանի ամերիկացի զինվորական է զոհվել Իրանական հակամարտության այս օրերին
Sat, 14 Mar 2026 19:00:05 +0400

Միացյալ Նահանգների եւ Իսրայելի՝ Իրանի դեմ սկսած ռազմական գործողության այս օրերին զոհվել է 13 ամերիկացի զինվորական։ Մոտ 200 զինվորական էլ ստացել է վիրավորում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Վիրավորում ստացածներից 10-ի վիճակը ծանր է։ 170-ը արդեն վերադարձել են ծառայության։ Միայն մարտի 12-ին, ամերիկյան KC-135 լիցքավորիչ ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է վեց մարդ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր