«Օսկարն» ստացել է ու գնացել բուրգեր ուտելու

«Օսկարն» ստացել է ու գնացել բուրգեր ուտելու

Tue, 17 Mar 2026 19:30:05 +0400


Ամերիկացի դերասան Մայքլ Բ․ Ջորդանը, ով «Օսկար» էր ստացել «Մեղսավորները» կինոնկարում տղամարդու լավագույն դերակատարման համար, ուշադրություն է գրավել իր անսովոր արարքով։ Նա իր հաղթանակը տոնել է՝ գնալով Լոս-Անջելեսի In-N-Out Burger ռեստորան՝ բուրգեր ուտելու, որտեղ նաեւ շփվել է անձնակազմի եւ երկրպագուների հետ։ Կադրեր են հրապարակվել, թե ինչպես է դերասանը պատվերներ կատարում՝ ձեռքին «Օսկարի» արձանիկը։

Դրանք արագորեն տարածվել են սոցկայքերում եւ մեծ ուշադրության արժանացել։ Ռեստորանի այցելուներն ու աշխատակիցները լուսանկարվել են Ջորդանի հետ, իսկ նրա պարզ ու մարդկային վերաբերմունքը գնահատվել է որպես անկեղծության նշան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա

Hraparak. ԱԺ ընտրություններում կուսակցությունները պայքարում են ոչ միայն խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, այլեւ ընտրողների ձայների …