Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Զույգի հերթական թատրոնը

«Հրապարակ»․ Զույգի հերթական թատրոնը

Tue, 21 Apr 2026 08:00:20 +0400


Կիրակի օրվա ավտոերթի եւ համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է` հեռանում է կառավարական առանձնատնից, եւ իր դառը կյանքի մասին սրտաճմլիկ պատմություն պատմեց:

Իսկ կիրակի օրը մարդիկ տեսան նրա սիլուետը ամուսնու առավոտվա լայվում՝ կառավարականում, ապաեւ մասնակցեց Գյումրիի միջոցառմանը․ Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր քաղաքում, արհամարհում լրագրողների հարցերը: Եվ, հակառակ խոստմանը, որ հրաժարվում է «ախրաննիկներից», շրջում էր ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ։ «Վերամիավորվե՞լ եք» հարցը նրանք անպատասխան թողեցին:

Տեղեկացանք, որ անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել դա: Մեզ ասացին, թե իրենք 1 շաբաթ առաջ են իմացել, որ Աննան վերադարձել է կառավարական առանձնատուն: Իսկ թե ինչ կարգավիճակով, չգիտեն: Իրենք էլ են տարակուսած զույգի այս թատրոնից։

Ցուցադրական բաժանությունից հետո տարբեր վարկածներ էին քննարկվում: Ամենատարածվածն այն է, որ Փաշինյանը փորձում է ազատվել Աննա Հակոբյանի բացասական ռեյտինգից։ Հիմա կարծում են` պատճառն այն է, որ տիկնոջ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական փուլում շարունակի անարգել բարեգործությամբ զբաղվել:

Կերակրող մայր Գոհար Ղումաշյանին ձերբակալեն հեռախոսային մի խոսակցության համար, իսկ Աննա Հակոբյանը շռայլորեն բարեգործություն անի եւ չպատժվի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նախընտրական փազլը հավաքվել է․ ինչ սպասելիքներ կան հունիսի 7-ից

«Հրապարակ»․ Նախընտրական փազլը հավաքվել է․ ինչ սպասելիքներ կան հունիսի 7-ից Tue, 21 Apr 2026 08:45:59 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով