Չորեքշաբթի , 18 Մարտի 2026

Բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի մասին

Բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի մասին

Wed, 18 Mar 2026 13:42:06 +0400


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խորթ մոր կողմից բռնության ենթարկված և ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 1.2 տարեկան երեխայի առողջականի հետ կապված դրական տեղաշարժ կա։ Նրա խոսքով՝ երեխան գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ, և իրավիճակը բարելավման միտում ունի։

Նախարարը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմին՝ ընդգծելով նրանց մասնագիտական աշխատանքի դերը երեխայի կյանքը փրկելու հարցում։ Նրա գնահատմամբ՝ բուժաշխատողները գործել են արագ և ճշգրիտ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կայունացնել փոքրիկի վիճակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

50 միլիոն տարեկան յանտար են գտել

50 միլիոն տարեկան յանտար են գտել Fri, 27 Feb 2026 23:30:39 +0400 ՌԴ Կալինինգրադի յանտարի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով