Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Ֆրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակին

Ֆրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակին

Fri, 30 Oct 2026 20:23:38 +0400


Նախնական գնահատականի համաձայն՝ Ֆրանսիայում տարեկան գնաճը հոկտեմբերին արագացել է՝ սեպտեմբերի 3.1%-ից հասնելով 3.4%-ի, ըստ երկրի Ազգային վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Insee):

Այս ցուցանիշը ամենաբարձրն է 2023 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ գնաճը կազմել է 3.7%:

Ամսական կտրվածքով սպառողական գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0.4%-ով՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ 0.3%-ով անկումից հետո։

«Trading Economics»-ի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսել են տարեկան 3.2% և ամսական 0.2% գնաճ։
Էներգիայի գների աճը տարեկան կտրվածքով արագացել է մինչև 24.1%՝ սեպտեմբերի 21.3%-ի համեմատ։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ծառայությունների գների տարեկան աճը արագացել է մինչև 2.7%՝ 2.4%-ի համեմատ, մինչդեռ սննդամթերքի գները աճել են 1.2%-ով՝ 1.4% աճից հետո։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ապացուցողական ու վարութային ինչ գործողություններ են իրականացվել․ մանրամասներ

Ապացուցողական ու վարութային ինչ գործողություններ են իրականացվել․ մանրամասներ Tue, 27 Oct 2026 11:08:46 +0400 Դատախազության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով