Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

ԱՄՆ-ն արագացնում է մի քանի հազար զինվորների տեղակայումը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ն արագացնում է մի քանի հազար զինվորների տեղակայումը Մերձավոր Արևելքում

Fri, 20 Mar 2026 10:00:23 +0400


NBC News-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները արագացնում է մի քանի հազար զինվորների տեղակայումը Մերձավոր Արևելք։

Առաջիկա օրերին առնվազն 2200 ծովային հետևակային կմեկնի Սան Դիեգոյից դեպի Մերձավոր Արևելք։

Հետևակայինները, ինչպես սպասվում է, կտեղակայվեն ԱՄՆ ռազմածովային ուժերի Boxer դեսանտային հարձակողական նավի վրա, որին կուղեկցեն մեկ կամ երկու այլ նավ։

Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելք, հավանաբար, կժամանեն ևս մի քանի հազար նավաստիներ, հաղորդում է NBC News-ը։

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը քննարկում է Մերձավոր Արևելք լրացուցիչ հազարավոր ամերիկացի զինվորների տեղակայման հնարավորությունը, այդ թվում՝ Իրանի դեմ գործողության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ջրհեղեղից 2 տարի անց աղետի հետեւանքների զգալի մասը վերացված չէ

«Հրապարակ»․ Ջրհեղեղից 2 տարի անց աղետի հետեւանքների զգալի մասը վերացված չէ Thu, 26 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով