Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Ադրբեջանի՞ց են հարվածել Իրանին

Ադրբեջանի՞ց են հարվածել Իրանին

Fri, 20 Mar 2026 19:45:00 +0400


Հակոբ Բադալյանը գրում է. «Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարել է, որ Իրանի կասպիական՝ Բենդեր-Էնզելի նավահանգստին ամերիկա-իսրայելական հարվածը «անմիտ» է եւ սպառնում է կոնֆլիկտի մեջ ներքաշել կասպիական երկրներին:

Սա բավականին բազմիմաստ հայտարարություն է: Մի կողմից խոսք կարող է լինել այն մասին, որ հարվածը խաթարում է կասպաիական ավազանի կենսագործունեությունը, հետեւաբար կարող է առաջացնել մերձկասպիական երկրների արձագանքի անհրաժեշտություն: Առավել եւս, որ Կասպիական ռեգիոնի վերաբերյալ իրավա-պայմանագրային թղթապանակում նաեւ նշվում է այն հանգամանքը,որ ռեգիոնի երկրները թույլ չեն տալու արտառեգիոնալ ներգրավվածություն ավազան:

Միեւնույն ժամանակ, Զախարովայի հայտարարությունը կարո՞ղ է արդյոք ունենալ տողատակ, որ Իրանի կասպիական այդ նավահանգստին հասցված հարվածը եղել է հենց կասպաիական երկրի տարաքից: Իսկ այստեղ արդեն առաջին հերթին կասկածի տակ կարող է հայտնվել Ադրբեջանը, որտեղ հայտնի է իսրայելական ներկայությունը: Հետեւաբար, Իրանը կարող է պատասխան հարված հասցնել Ադրբեջանին, եթե հստակ լինի տեղեկությունը, որ կասպաիական նավահանգստին հարված եղել է հենց Ադրբեջանի տարածքից:

Ի դեպ, խիստ հատկանշական է, որ այդ թիրախավորմանն էր փաստորեն հաջորդել լուրը, որ Բաքվի երկնքում նկատվել էին անհայտ անօդաչուներ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները

«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները Fri, 24 Jul 2026 10:50:16 +0400 …