Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Առայժմ Իրան ցամաքային զորքեր չեն ուղարկի

Առայժմ Իրան ցամաքային զորքեր չեն ուղարկի

Fri, 20 Mar 2026 19:30:24 +0400


Միացյալ Նահանգներն Իրանում անում են ամեն անհրաժեշտը։ Երբ ամեն բան ավարտվի, աշխարհն ավելի անվտանգ կդառնա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միաժամանակ նաեւ ասել է, որ ներկայումս ԱՄՆ-ն մտադիր չէ ցամաքային զորքեր ուղարկել Իրան։ «Մենք ոչ մի տեղ զորք չենք ուղարկում»։

Խոսելով նավթով եւ գազով հարուստ իրանական Խարգ կղզու մասին՝ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ցանկության դեպքում իրենք կոչնչացնեին այդ կղզին։ Թրամփը նաեւ ասել է, որ նախազգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ անթույլատրելի է հարվածել իրանական նավթագազային օբյեկտներին եւ խոստացել է, որ այլեւս նման բան չի կրկնվի, քանի որ Նեթանյահուն էլ նման խոստում է տվել իրեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետք է դեռ երեկ դուրս բերեին զորքերը․ Կրեմլը նախազգուշացնում է Կիևին

Պետք է դեռ երեկ դուրս բերեին զորքերը․ Կրեմլը նախազգուշացնում է Կիևին Fri, 03 Apr 2026 …