«Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին․ դուք Արցախը վաճառել եք»․ չարենցավանցին՝ Փաշինյանին

«Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին․ դուք Արցախը վաճառել եք»․ չարենցավանցին՝ Փաշինյանին

Sat, 21 Mar 2026 19:56:53 +0400


«Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Չարենցավանից։

«Ղարաբաղյան շարժումը շարունակվում է։ Դուք 2022թ. հոկտեմբերի 6-ին գնացիք և հայտարարեցիք, որ Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է կազմում, և դուք դրանով դավաճանեցիք Արցախի ժողովրդին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ուեցավ մեկօրյա պատերազմ, և արցախցիները ստիպված եղան լքելու Արցախը, որի պատճառը դուք եք։ 2018 թվականին դուք հայտարարեցիք՝ Արցախը Հայաստան է և վերջ, խաբեցիք ինձ և ինձ նման հազարավոր մարդկանց, ովքեր դուրս էին եկել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու։ Իսկ դուք խաբել եք․․․ Դուք 2022 թվականին էլ հրահրեցիք, և հենց հիմա ադրբեջանցիները նստած են Սև լճում և Վարդենիսում։ Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին, դավաճանել եք հարյուր-հազարավոր մարդկանց, ովքեր հավատացին, որ դուք իշխանափոխություն եք անելու և Արցախը պահելու եք։ Դուք Արցախը վաճառել եք»։

Ի պատասխան` Փաշինյանն ընդգծեց․ «Ղարաբաղյան շարժումը թակարդ է եղել, և մենք բոլորս այդ թակարդի մեջ ենք եղել․․․ Ես հպարտ եմ, որ այդքան ուժ ունեմ՝ մեր ժողովրդին այդ թակարդից դուրս բերելու»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նիկոլը, միասին վերցրած, քողարկված Էրդողան եւ Ալիեւ է

«Հրապարակ». Նիկոլը, միասին վերցրած, քողարկված Էրդողան եւ Ալիեւ է Wed, 27 May 2026 13:15:49 +0400 …