Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Կանանց իրավունքների պաշտպաններ, ամոթ ձեզ

Կանանց իրավունքների պաշտպաններ, ամոթ ձեզ

Sun, 22 Mar 2026 23:17:14 +0400


Համակ ուշադրությամբ հետևում եմ՝ արդյո՞ք այսօր տեղի ունեցած խայտառակ միջադեպին, անչափակաս զավակի ներկայությամբ մորը նվաստացնելու վարչապետի փորձին անդրադարձա՞ն արդյոք տարիներ շարունակ Արևմուտքից միլիարդավոր գրանտներ ստացող կանանց իրավունքների պաշտպանները, թե ոչ: Եթե այլ դեպքերում նրանք գոնե իրենց ֆեյսբուքյան էջերում մեկ-երկու ձևական տող գրում են, իբրև թե անաչառ ձևանում, ապա այս անգամ անգամ նման «շռայլություն» որոշել են իրենց թույլ չտալ: Դե հավանաբար կիրակին են վայելում, շոփինգ կամ շեյփինգ են անում, մեջը փող չկա, Թրամփն էլ ֆինանսավորումը կտրեց, իրենք հո իսկական իրավապաշտպան չեն, որ սրտացավորեն փաստ արձանագրեն ու դատապարտեն…. վաղը ձեռքի հետ մի բան կգրեն ու կանցնեն առաջ, սա նրանց իրական դեմքը, բայց մարդը որքան պետք է չհարգի իր մասնագիտությունը, որ ակնհայտ դեպքերը՝ տվյալ պարագայում արցախցի երիտասարդ կնոջը նվաստացման փորձը, նրան ուղղված սարսափելի պիտակավորումը չնկատի….

Հ.Գ Միայն իրավապաշտպան Զարա Հովհաննիսյանն է անդրադարձել թեմային:

Տիգրան Վահանե

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ի՞նչն է խանգարում Ադրբեջանի ՄԻՊ-ին Անահիտ Մանասյանին` միջազգային երաշխիքներով, հրավիրել Բաքու

«Հրապարակ»․ Ի՞նչն է խանգարում Ադրբեջանի ՄԻՊ-ին Անահիտ Մանասյանին` միջազգային երաշխիքներով, հրավիրել Բաքու Sat, 09 May …