Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Կուբան նախապատրաստվում է ԱՄՆ-ի ներխուժմանը

Կուբան նախապատրաստվում է ԱՄՆ-ի ներխուժմանը

Mon, 23 Mar 2026 09:00:06 +0400


Կուբայի զինված ուժերն սկսել են պատրաստվել ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիային։ Այս մասին մարտի 22-ին հայտարարել է փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն։

«Մեր զինվորականները միշտ պատրաստ են, և իրականում նրանք ներկայում պատրաստվում են (ԱՄՆ-ի կողմից – խմբ.) հնարավոր ռազմական ագրեսիային»,- ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։

Ֆերնանդես դե Կոսիոն ընդգծել է, որ հակամարտության հնարավորությունն անտեսելը միամտություն կլինի՝ հաշվի առնելով ներկայիս համաշխարհային իրավիճակը։ Նա նաև նշել է, որ Կուբայի ղեկավարությունն անկեղծորեն հույս ունի խուսափելու ռազմական հակամարտությունից։

Ավելին, Կուբայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի տեսնում որևէ արդարացում հնարավոր ագրեսիայի համար և չի հասկանում այն ​​պատճառները, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների բռնկմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրություններից հետո երկու սցենար է լինելու

Ընտրություններից հետո երկու սցենար է լինելու Mon, 30 Mar 2026 16:33:09 +0400 «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով