«Սեղմված զսպանակ», որի բացումը երբեմն աղետալի հետևանքներ է ունենում. Վահե Դավթյան

«Սեղմված զսպանակ», որի բացումը երբեմն աղետալի հետևանքներ է ունենում. Վահե Դավթյան

Tue, 24 Mar 2026 21:57:56 +0400


Քաղաքագետ Վահե Դավթյանը գրում է. «Կան պայմաններ, որոնցում ռևանշիզմի միակ այլընտրանքն ասիմիլացումն է: Բովանդակային սննկացումը: Անարդարության փակ ցիկլում տարիներ շարունակ ապրող ժողովրդի ներսում չի կարող չկուտակվել բացասական էներգիա: Եվ այդ էներգիան վաղ թե ուշ փոխակերպվում է ծայրահեղական մեծ ալիքների: Դա մի յուրահատուկ «սեղմված զսպանակ է», որի բացումը երբեմն աղետալի հետևանքներ է ունենում:

Իրականությունն այն է, որ այդ զսպանակը վաղ թե ուշ բացվում է:

Կարդացեք աշխարհաքաղաքականության դասականներին` Հաուսհոֆերից մինչև Գումիլև, որոնք կենսաբանական մակարդակում վաղուց սահմանել են այս ֆունդամենտալ օրինաչափությունը: Յուրաքանչյուր էթնոս ձգտում է սեփական կենսական տարածության ընդլայմանը: Մինչդեռ այդ տարածության նպատակային սեղմումը էթնոսի ներսում հանգեցնում է խորքային մենթալ աղճատումների, կոլեկտիվ բարդույթների: Արդյունքում առաջանում է արդարության հաստատման ձգտում: Երբեմն դա առողջ ձգտում է, երբեմն՝ ֆանատիկ: Բայց դա, թերևս, այլ թեմա է:
Այդ կուտակումը սկսվում է տարրականից՝«ես-նա», «մենք-նրանք» հակադրումից՝ առանց որի չկա ինքնություն: Ո՛չ ազգային, ո՛չ քաղաքական: Փոխարենը կա անդրինքություն, թվային ինքնություն՝ արհեստական բանականության լայն ենթակառուցվածքներով:

Եվ հենց այդ օրգանական հակադրումն այսօր մեզանում փորձում են արմատախիլ անել՝ ՛՛խաղաղության՛՛ միակողմանի հաստատմամբ ու Անկախության հռչակագրի լիկվիդացմամբ, ցորենի ու բենզինի սիմվոլիկ ներմուծմամբ ու Արցախյան շարժման չլինելու մասին հայտարարություններով: Նպատակը պարզ է՝ բացառելով այդ հակադրումը՝ բացառել նաև մեր վերագիտակցումը:

Դրան զուգահեռ՝ Ադրբեջանում «մենք-նրանք»-ը պետական քաղաքականության բազային գործոն է: Արցախյան երկրորդ պատերազմն ու դրան հաջորդած զարգացումները պարարտ հող ստեղծեցին Ադրբեջանում ազգակերտման, ազգային ու քաղաքական ինքնության ձևավորման համար: Այսօր նրանք այդ գործընթացի ամենաակտիվ փուլում են գտնվում: Մինչդեռ մեզ հորդորում են չօգտագործել «Արցախ» տեղանունը, որպեսզի Արդբեջանում… չօգտագործեն «Գյոյչան»:

Սա հոգեբանական օպերացիա է, որի նպատակը կոլեկտիվ հիշողության դեակտիվացումն է, քաղաքական սուբյեկտայնության աստիճանական ապամոնտաժումը: Այս համատեքստում «մենք-նրանք» հակադրության արհեստական չեղարկումը ոչ թե հաշտեցման, այլ ապակողմնորոշման մեխանիզմ է։

Պարադոքսն այն է, որ մի կողմում «մենք-նրանք»-ը ինստիտուցիոնալացվում է, մյուս կողմում՝ ներկայացվում որպես հետամնացության և նույնիսկ սպառնալիքի աղբյուր։

Սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ նման անհամաչափությունները երկար չեն պահպանվում։ Զսպանակը չի կարող անվերջ սեղմված մնալ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեր թիմն ունի մի շատ մեծ ու անառարկելի հաղթաթուղթ

«Հրապարակ»․ Մեր թիմն ունի մի շատ մեծ ու անառարկելի հաղթաթուղթ Sat, 28 Mar 2026 11:15:03 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով