Երկուշաբթի , 8 Հունիսի 2026

«Ակնկալիքներն անընդհատ աճելու են»

«Ակնկալիքներն անընդհատ աճելու են»

Wed, 25 Mar 2026 12:17:05 +0400


«Եթե Արցախի թեման փակ է, ապա ինչո՞ւ է այն հանրային-քաղաքական դիսկուրսում անընդհատ հայտնվում քննարկումների կիզակետում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, թեև Ադրբեջանում ակնհայտորեն գոհ են ՀՀ իշխանության՝ Արցախի թեմայով հնչեցվող հավաստիացումներից, սակայն ակնկալիքներն անընդհատ աճելու են:

«Գնացող-եկող կառավարությունները կարող են Արցախի խնդրի վերաբերյալ տարբեր մոտեցումներ և սկզբունքներ որդեգրել, բարդացնել կամ թեթևացնել արցախցիների կյանքը, սակայն արցախցիների կամքին հակառակ՝ հարցը ջնջել պարզապես չեն կարող։
Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում»,-նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոչ ենք անում բոլոր արցախահայերին ակտիվորեն ներգրավվել նշված գործընթացում․ ՀԱԿ

Կոչ ենք անում բոլոր արցախահայերին ակտիվորեն ներգրավվել նշված գործընթացում․ ՀԱԿ Tue, 02 Jun 2026 15:34:15 …