Երկուշաբթի , 8 Հունիսի 2026

Ամերիկացիներին խորհուրդ են տվել անհապաղ լքել Իրաքը

Ամերիկացիներին խորհուրդ են տվել անհապաղ լքել Իրաքը

Thu, 26 Mar 2026 15:30:02 +0400


Իրաքում ԱՄՆ դեսպանատունը անվտանգության նկատառումներով նոր հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Իրանը «լայնածավալ» հարձակումներ է իրականացրել ԱՄՆ քաղաքացիների և Վաշինգտոնի հետ կապված թիրախների դեմ ամբողջ Իրաքում, հաղորդում է «Ալ Ջազիրան»։

Դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին լքել Իրաքը և չկապվել Բաղդադում գտնվող դեսպանատան կամ Էրբիլում գտնվող գլխավոր հյուպատոսության հետ՝ Իրաքի օդային տարածքում հրթիռային, անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների շարունակական սպառնալիքի պատճառով։

Երկրից դուրս եկողներին խորհուրդ է տրվում օգտվել Հորդանանի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջով անցնող ցամաքային երթուղիներից, քանի որ օդային տարածքը մնում է փակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհում սենց բան չկա, երբ ընտրողը ընտրվողին բացառիկ ճշգրտությամբ քարոզարշավ անելու խորհուրդ տա

Աշխարհում սենց բան չկա, երբ ընտրողը ընտրվողին բացառիկ ճշգրտությամբ քարոզարշավ անելու խորհուրդ տա Sun, 17 …