Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց. Գագիկ Ծառուկյան
Thu, 26 Mar 2026 15:20:07 +0400

Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մի շարք համայնքներում՝ լսելու մարդկանց խնդիրներն ու առաջարկները։
Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ։
Մարդիկ ուզում են մնալ իրենց հողում, բայց բախվում են լուրջ խնդիրների՝ ոռոգման ջրի հարց, բերքի իրացման դժվարություններ և վարկային ծանր բեռ։
Սրանք համակարգային խնդիրներ են, որոնք պահանջում են հստակ լուծումներ։
Մեր նպատակը պարզ է՝ ստեղծել պայմաններ, որ մարդիկ ապրեն, աշխատեն ու զարգանան իրենց հայրենիքում։
Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում։
Գագիկ Ծառուկյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր