Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցեր են տեղի ունեցել

Wed, 30 Sep 2026 23:55:17 +0400


Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Պատճառը՝ ուսումնական ծանրաբեռնվածությունն է, դասացուցակների խտությունը, ուսուցիչների պակասը եւ կրթական ոլորտում առկա մյուս խնդիրները։ Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ բողոքի ակցիաներին մասնակցում են մոտ 180 կրթական հաստատությունների աշակերտներ։ Աշակերտները արգելափակել են քսանյոթ դպրոցներ եւ փորձել արգելափակել եւս հիսուն կրթական հաստատություններ։ Որոշ դեպքերում բողոքի գործողություններն ուղեկցվել են անկարգություններով, հրկիզումներովբ եւ ոստիկանության հետ բախումներով։ Նախնական տեղեկություններով տուժել է տասներկու իրավապահ եւ ութ ուսուցիչ։ Առաջին հրապարակումների համաձայն, կան նաեւ բերման ենթարկվածներ՝ 164 մարդ։ Այս կերպ՝ դպրոցականներն արտահայտում են իրենց դժգոհությունը կրթական պայմանների նկատմամբ։ Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Նունյեսը ավելի ուշ հայտարարել է, որ ոստիկանությունը ավագ դպրոցականների կողմից իրականացված բողոքի գործողությունների ընթացքում բերման է ենթարկել 440 մարդու։ Նրանց 2/3-րդը ձերբակալվել են։ Ձերբակալությունները կապված են իրավապահների վրա հարձակումների եւ գույթի փչացման հետ։ Ձերբակալվածների մեծ մասը անչափահասներ են։ BFMTV-ն հայտնում է, որ բողոքի ակցիաների պատճառով տուժած իրավապահների թիվը աճել է մինչեւ 48-ի։ Յոթ դեպք է արձանագրվել, երբ ոստիկանների վրա աղաթթու են շաղ տվել։ Ֆրանսիայի Կրթության նախարար Էդուար Ժեֆրեն անդրադարձել է Ֆրանսիայում՝ հիմնականում մայրաքաղաքային շրջանում տեղի ունեցող դպրոցականների բողոքի գործողություններին։ Դրանք շարունակվում են արդեն մոտ մեկ շաբաթ։ Նախարար Ժեֆրեն հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է ոչ այնքան այն, որ բողոքի գործողություններ են անում աշակերտները՝ դժգոհելով կրթական պայմանների դեմ, որքան այդ ցույցերի ընթացքում տեղ գտած բռնության դրսեւորումները։ Նախարարը արձանագրել է, որ բողոքելը մարդու հիմնարար իրավունքներից է։Իսկ բռնությունը՝ արդեն անընդունելի է ու անթույլատրելի։ Վերջին տվյալներով՝ մեկշաբաթյա ցույցերը ներառել են 416 կրթական հաստատություն ողջ Ֆրանսիայով։ Սակայն հիմնականում բողոքի ցույցերի առանցքում եղել է Իլ դե Ֆրանսի շրջանը։ Ցույցեր եղել են նաեւ Սեն-Դենիում, Լիլում, Լիոնում։

Открыть фото

Открыть фото

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս մարդը Սիսիանում հունիսի 6-ին բողոքի ցույց անողներից մեկն էր, թուրք է

Այս մարդը Սիսիանում հունիսի 6-ին բողոքի ցույց անողներից մեկն էր, թուրք է Fri, 25 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով