Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Ինչ վերջնագիր է ներկայացվել ԵՄ-ին

Ինչ վերջնագիր է ներկայացվել ԵՄ-ին

Wed, 30 Sep 2026 23:45:02 +0400


Եվրամիության վեց երկիր՝ Գերմանիայի գլխավորությամբ, վերջնագիր են ներկայացրել Եւրոպական Միության ղեկավարությանը՝ հայտարարելով, որ չեն հաստատի ԵՄ յոթնամյա բյուջեն՝ նախատեսված 2028-34 թթ համար, եթե ծախսերը չկրճատվեն հարյուր միլիարդավոր եվրոներով։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Վերջնագրային նամակն ուղղված Բրյուսելին ստորագրել են նաեւ՝ Նիդերլանդները, Դանիան, Շվեդիան, Ավստրիան եւ Ֆինլանդիան։ ԵՄ հաջորդ յոթնամյակի համար նախատեսված բյուջեի ծավալը հասնում է մոտ 2 տրիլիոն եվրոյի, ըստ նամակը ստորագրած երկրների, ունի լուրջ բարեփոխման կարիք։ Ու եթե ծախսերը զգալիորեն չկրճատվեն մի քանի հարյու միլիարդ եվրոյով, ապա՝ համաձայնություն չի լինի վերջինիս հաստատման համար։ Նշենք, որ համաձայն ԵՄ ընթացակարգերի, բյուջեի հաստատման համար անհրաժեշտ է անդամ բոլոր 27 երկրների միաձայն հաստատումը։ Վերջնագրի հեղինակները կարծում են, որ անհրաժեշտ է այնպիսի փոփոխություններ կատարել, որպեսզի հավելյալ միջոցներ ուղղվեն պաշտպանության եւ ինովացիոն ոլորտներին, որպեսզի Միությունը կարողանա համարժեք արձագանքել անվտանգային եւ տնտեսական մարտահրավերներին, որոնք ծառանում են Միության առաջ։ Միաժամանակ՝ առաջարկվում է կրճատել համեմատաբար թույլ զարգացած շրջաններին եւ գյուղոլորտին հատկացվող ֆինանսական աջակցության ծավալները։ Վերլուծաբանները նշում են, որ նամակի առկայությունն արդեն իսկ խոսում է այն մասին, որ ԵՄ ներսում բյուջետային առաջնահերթությունների հետ կապված խնդիրներ կան՝ հատկապես ծախսերի կտրվածքով։ Ստորագրած երկրները ապահովում են ԵՄ բյուջետային մուտքերի 40 տոկոսը մոտ։ ԵՄ բյուջեն ձեւավորվում է, հիշեցնենք, անդամ երկրների կատարած ներդրումներով։ Իռլանդիան, որը ներկայումս նախագահում է ԵՄ-ում, մինչեւ հոկտեմբերի կեսեր պետք է փոխզիջումային տարբերակներ առաջարկի, որոնք թույլ կտան ապահովել բոլորի համար հնարավորինս փոխընդունելի լուծումներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ են քննարկում Ռուսաստանը և Թուրքիան

Ինչ են քննարկում Ռուսաստանը և Թուրքիան Wed, 02 Sep 2026 16:00:53 +0400 Ռուսաստանը և Թուրքիան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով