«ՔՊ-ի դեմքը»

«ՔՊ-ի դեմքը»

Mon, 30 Mar 2026 13:25:29 +0400


Ինչպես հայտնի է, գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը անդրադարձել է օրերս տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ իրեն չի ճանաչում այն կինը, որը մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկայացել որպես իր հարազատ՝ հորաքույր:

Սուջյանը նշել է, որ տվյալ անձի հետ որևէ առնչություն չունի և անձամբ չի ճանաչում նրան։

Օգտատերերը վերոնշյալի հետ կապված հրապարակումների մեկնաբանություններում միանգամից հիշել են 2018-ի «հեղափոխության» օրերը, երբ Հանրապետության հրապարակի բեմահարթակ էր բարձրացել տարեց մի տղամարդ՝ ներկայանալով որպես Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ: «ՔՊ-ի դեմքը էս ա, չեն էլ ամաչում»,- նշել է օգտատերերից մեկը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինից հետո Մեդվեդևն էլ սպառնաց Հայաստանին․․․

Պուտինից հետո Մեդվեդևն էլ սպառնաց Հայաստանին․․․ Fri, 03 Apr 2026 14:10:12 +0400 ՌԴ Անվտանգության խորհրդի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով