Երկու կադր՝ երեկվա իրադարձություններից․․․
Mon, 30 Mar 2026 20:49:56 +0400

Երկու կադր երեկվա իրադարձություններից․․․ ՆԳՆ նախարարը հանդիպում է «երիտասարդության» հետ «Ռեստարտի» շրջանակներում։ Բոլորը գեղեցիկ հագնված են, բարեհամբույր ողջունում են, քաղաքակիրթ քննարկում են անցկացնում, հարցեր տալիս նախարարին, պատասխաններ ստանում։ Թեման հավանաբար հանրային համերաշխություն և իրավունք․․․
Մյուսում աչքներիս առաջ Սուրբ պատարագը չավարտված, ոստիկանական և քաղաքացիական հագուստներով 50-100 միջնակարգ կրթությունը չհաղթահարած ոստիկանության ծառայողներ, իրենց «քաղաքակիրթ» նախարարի հրամանով՝ հարյուրավոր մանկահասակ երեխաների ու իրենց մայրիկների ներկայությամբ, քահանաների աղոթքների ընթացքում, գազանաբար հարձակվում և ձերբակալում են 20 տարեկանը չբոլորած երկու լուսավոր երիտասարդի, ում տարիներով ամեն կիրակի տեսնում եմ համեստորեն ու խոնարհաբար աղոթելիս Սբ Աննայում պատարագների ընթացքում, նույնքան խոնարհաբար սպասելիս իրենց հերթին՝ հաղորդվելու համար Փրկչի մարմնին և արյանը։
Հայաստանում ուս ուսի մեծանում է երկու սերունդ․․․
Մեկը մեծանում է Աստվածճանաչողության ծարավով, այլևս վստահ, որ արժեքները տրվում են սեփական անձից ավելի բարձր էությամբ, որով սահմանվում և պահպանվում են ժողովուրդների կյանքը կառուցող ու ամրացնող երևույթները, մյուսին մեծացնում են ցեղասպան թշնամու հետ կոլաբորացիայի գնացող ռեժիմի հետ համագործակցության ոգով, որտեղ ռեժիմը պետության դիմակը հագած հանդես է գալիս որպես բարձրագույն հեղինակություն՝ ինքը Աստված։
Աստված պահապան Ռեստարտի շարքերում հայտնված երիտասարդներին։ Երանի թե մի օր իրենք էլ ճանաչեն ու հասկանան այն ինչ ճանաչել են երեկ ձերբակալված Մինասյան եղբայրները։
Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան էջից
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր