Միայն պատվոգրեր ու գրքեր են հայտնաբերվել
Tue, 31 Mar 2026 13:36:15 +0400

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի շրջանակում ձերբակալված երիտասարդներին տեղափոխում են Երևանի քննչական վարչություն՝ նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրելու նպատակով։
Նրա խոսքով՝ նախորդ օրը իրականացված խուզարկություններից և դրանց հիմքում ընկած որոշումների բովանդակությունից կարելի է ենթադրել, որ երեք անձանց նկատմամբ արդեն իսկ որոշում է կայացվել քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ՝ անկախ առկա փաստական տվյալներից։
Անդրադառնալով խուզարկությունների արդյունքներին՝ Մարտիրոսյանը նշել է, որ որևէ առարկայական ապացույց չի հայտնաբերվել։ Նրա փոխանցմամբ՝ իրավապահները փնտրում էին փաստեր, որոնք կարող էին հաստատել վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով կազմակերպված ենթադրյալ բռնության կամ խուլիգանության պլանավորում, սակայն նման նյութեր չեն գտնվել։
Փաստաբանը հավելել է, որ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են միայն անձնական բնույթի իրեր՝ պատվոգրեր և գրքեր:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր