Ահաբեկչության համար՝ մահապատիժ
Tue, 31 Mar 2026 21:30:45 +0400

Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, հավանություն է տվել մի օրինագծի, որը սահմանում է մահապատիժ ահաբեկիչների համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի Ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը։ Նախարարը այս մասին գրել է իր սոցկայքի էջում, նշելով, որ մահապատժի օրենքը ընդունվել է եւ համարլել իսրայելական պետության օրենքների ժողովածուն։
Հիշեցնենք, որ Բեն-Գվիրը ղեկավարում է իսրայելական «Օցմա Եհուդիթ»՝ «Հրեական ուժ» ծայրահեղ աջ կուսակցությունը, որն էլ ներկայացրել էր օրենքի նախագիծը խորհրդարանի ընդունմանը։ Քնեսեթի 120 պատգամավորներից կողմ է քվեարկել 62-ը։ Kan-ն էլ հայտնում է, որ համաձայն նոր ընդունված օրենքի՝ մահապատիժը կիրականացվի կախաղան բարձրացնելու եղանակով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր