Ապրիլմեկյան կատակը վերածվել է քաղաքական PR մրցավազքի
Wed, 01 Apr 2026 22:35:35 +0400

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ապրիլմեկյան քաղաքական հումորային տեսանյութերի շարք է հրապարակել, որոնք գեներացված են արհեստական բանականությամբ։ Տեսանյութերում քաղաքական տարբեր ուժերի առաջնորդները ընտրողներին խորհուրդ են տալիս, որ եթե չեն ուզում իրենց ընտրեն, թող ընտրեն «Բոլորին դեմ եմ»-ին։ Տեսանյութերը ներկայացվում են որպես ուղերձներ և ուղեկցվում են «Ապրիլի 1 #տոն_ա_արա» հեշթեգով։
Նմանատիպ տեսանյութեր են ստեղծվել Նիկոլ Փաշինյանի, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի անուններից։
Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու համակիրներին զայրացրել է այս հումորը, սակայն նրանք որոշել են իրավիճակից օգուտ քաղել։ Տեսանյութերի մեկնաբանություններում քաղաքական PR-ի մրցավազք է սկսել։ Իսկ այն քաղաքական ուժերը, որոնց առաջնորդների վերաբերյալ նման տեսանյութեր չեն ստեղծվել, սկսել են հիշատակել իրենց թեկնածուներին։ Հատկապես ակտիվ են Գուրգեն Սիմոնյանի և ԴՕԿ-ի կողմնակիցները, հորդորելով «Բոլորին դեմ եմ»-ին էլ դեմ լինել և ընտրել իրենց թեկնածուին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր