Թուրքիա-Ադրբեջան երկաթուղին կառուցվում է՝ անկախ Հայաստանի ապաշրջափակումից. Օվերչուկ

Թուրքիա-Ադրբեջան երկաթուղին կառուցվում է՝ անկախ Հայաստանի ապաշրջափակումից. Օվերչուկ

Thu, 02 Apr 2026 12:38:51 +0400


Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային ճանապարհն արդեն կառուցվում է՝ անկախ Հայաստանի ապաշրջափակման գործընթացից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու նոր երկաթգծի (որը Թուրքիայով տանում է դեպի Նախիջևան, ապա՝ Ադրբեջան «Թրամփի ուղիով») կառուցման մասին հայտարարության պատճառներից մեկը հայկական երկաթուղու նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունն է։

Ինչպես նշել է Օվերչուկը, թեմային ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցությունը Անկարայի և Բաքվի համար ինքնուրույն արժեք է։

Նրա խոսքով` այս նախագծի գաղափարը մշակվել է Հայաստանի ապաշրջափակման և Երևանի, Բաքվի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման թեմայի քննարկման մեկնարկից դեռ շատ առաջ։

«Ադրբեջանը Նախիջևանի արևմտյան ծայրում Թուրքիայի հետ շատ կարճ սահման ունի։ Թեև դրա երկարությունը մոտ 17 կմ է, բայց բավարար է երկաթուղու կառուցման և Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ կապ ապահովելու համար։ Դրա համար անհրաժեշտ է այս սահմանից մինչև թուրքական Կարս քաղաք 224 կմ երկարությամբ նոր երկաթուղի կառուցել», – ասել է Օվերչուկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հունիսի 7-ին բոլորս միասին մերժելու ենք Նիկոլ Փաշինյանին. Խաչատրյան

Հունիսի 7-ին բոլորս միասին մերժելու ենք Նիկոլ Փաշինյանին. Խաչատրյան Thu, 21 May 2026 20:06:43 +0400 …