Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

«Զանգեզուրի միջանցքի» ավտոճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, երկաթգիծը՝ 70%-ով․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» ավտոճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, երկաթգիծը՝ 70%-ով․ Ալիև

Thu, 02 Apr 2026 15:38:28 +0400


«Զանգեզուրի միջանցքի» ավտոճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, երկաթգիծը՝ 70%-ով։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» կառուցմանը, ապա այնտեղ ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, իսկ երկաթգիծը՝ մոտավորապես 70%-ով։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում այս նախագիծը լիարժեք կյանքի կկոչվի»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի ղեկավարը նաև ընդգծել է Թուրքիայի հետ համակարգված աշխատանքի կարևորությունը՝ նշելով, որ հարևան երկրում արդեն մեկնարկել է Կարս-Նախիջևան երկաթգծի շինարարությունը։

«Մենք գիտենք և շատ ուրախ ենք, որ Թուրքիայում նույնպես սկսվել է Կարս-Նախիջևան երկաթգծի շինարարությունը։ Այս նախագծերի զուգակցումը կբացի նոր կարևոր միջազգային միջանցք, որը կդառնա «Միջին միջանցքի» ճյուղերից մեկը։ Մեր կողմից կառուցվող երկաթուղային ենթակառուցվածքն առաջին փուլում նախատեսված է 15 միլիոն տոննա բեռների փոխադրման համար, սակայն ապագայում այդ ցուցանիշը կարող է ավելանալ»,- հավելել է Ալիևը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Տունը հավաքած ենք պահում, հագուստը՝ պատրաստ». Ընդդիմադիրները պատրաստ սպասում են իրավապահներին

«Տունը հավաքած ենք պահում, հագուստը՝ պատրաստ». Ընդդիմադիրները պատրաստ սպասում են իրավապահներին Wed, 24 Jun 2026 …