«Յութուբը» նիկոլական քարոզչությամբ է զբաղվում

«Յութուբը» նիկոլական քարոզչությամբ է զբաղվում

Sat, 04 Apr 2026 19:15:31 +0400


Տևական ժամանակ է Հայաստանում ակտիվացել է «Յութուբ»-ի մոնետիզացիան, ինչը օգտատերերի շրջանում ոչ միայն ուրախություն է առաջացրել, այլև մի շարք դժգոհություններ: Բանն այն է, որ մոնետիզացիայի ակտիվացումից հետո «Յութուբ»-ում գովազդային հոլովակների տեղատարափ է սկսել, և օգտատերերը նշում են, որ նույնիսկ երաժշտություն չեն կարողանում լսել, քանի որ անդադար գովազդ է միանում:

Ուշագրավ է, որ «Յութուբ»-ը ոչ միայն տարբեր խոշոր կոմպանիաների է գովազդում, այլև քաղաքական գովազդով է զբաղվում, ինչը ավելի շատ նման է ավելի շատ էժանագին քարոզչության, այլ ոչ թե գովազդի: «Հրապարակը» ֆիքսեց, որ «Յութուբը» աջակցում է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին, գովազդում նշելով, որ ընտրելով ՔՊ-ին՝ ժողովուրդը ընտրում է խաղաղություն, իսկ ընտրելով ընդդիմադիր Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին, ընտրելու է պատերազմը:

Հ.Գ Սա ոչ թե գովազդ է, այլև մեծագույն խայտառակություն է «Յութուբի» համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եթե համաձայն չեն կառավարության հետ, պետական տեղ պետք է չաշխատեն

«Հրապարակ»․ Եթե համաձայն չեն կառավարության հետ, պետական տեղ պետք է չաշխատեն Sat, 18 Apr 2026 …