Փաշինյանը փոքրիկ խմբակի վարչապետ է, մնացածը՝ «շուն ու շանգյալ»
Sat, 18 Apr 2026 13:45:48 +0400

Փաշինյանը չի կարող ասել, որ «շուն ու շանգյալը» ուղիղ իմաստով է օգտագործել։ Բառացի ընկալման իմաստով շանն էլ գիտենք, շանգյալին էլ՝ շուն ու գել։ Մարդկանց վիրավորող, նսեմացնող իր արտահայտությունների մասին նա միշտ ասում է, որ այլաբանորեն է օգտագործել։ Ընդունենք այդպես։
Բայց քաղաքական խոսքում «այլաբանությունը» պատասխանատվությունից խուսափելու ամենահարմար ձևերից մեկն է․ ասվում է կոշտը, հետո ներկայացվում՝ որպես «պարզ խոսքի ձև»։
«Շուն ու շանգյալ» (կամ «շուն ու շնագայլ») ժողովրդական դարձվածք է, որը նշանակում է ամենատարբեր, անպետք կամ ցածրորակ մարդկանց ամբոխ, հավաքածու։ Այն հաճախ օգտագործվում է որպես արհամարհական արտահայտություն՝ ամբոխի կամ անցանկալի անձանց խմբի վերաբերյալ, երբեմն նաև՝ «ամեն մի շուն ու շանգյալ» (բոլորը, ում պատահի) իմաստով։
Դարձվածքի հիմնական բովանդակությունն է․
Արհամարհական վերաբերմունք․ արտահայտում է «սբրոդ», «աղբ», «թափթփուկ» իմաստները։
Բազմություն․ ցույց է տալիս մեծ թվով կամ ցածր խավի մարդկանց (օրինակ՝ «լիքն է շուն ու շանգյալով»)։
Քաղաքական համատեքստ․ վերջին շրջանում օգտագործվում է քաղաքական խոսույթում՝ հակառակորդներին կամ հասարակության որոշակի շերտերին նսեմացնելու նպատակով։
Եվ այստեղ է ամենակարևորը․ նման բառապաշարը քաղաքական դաշտում երբեք «պարզ բառ» չէ։ Դա գործիք է՝ բաժանելու, պառակտելու, ստորադասելու և արժեզրկելու։
Հիմա մեջբերենք նրա արտահայտությունը․
«Ես չեմ կարա հավատամ, կներեք, հազար ներողություն, եթե ես հիմա ասեմ՝ գիտեք ինչ, կարողա Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակումա՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին քվեարկի»։
Սա այլևս չի վերաբերում քաղաքական ուժերին։
Սա վերաբերում է նրանց ընտրողներին։
Ինքը 8 տարի մնացել է նույն դասարանում, գուցե չի հասկանում, որ բաց տեքստով խոսքը վերաբերվում է քվեարկողներին, ժողովրդին։ Այսինքն՝ ով իրեն չընտրի, շուն ու շանգյալ է։ Սա արդեն ոչ թե լեզվի սխալ է, այլ մտածողության։
Թող ձեռքերը տարբեր քոլեր չգցի․ «այլաբանություն», «հիպերբոլա», «սուր խոսք»։
Քաղաքական ղեկավարի բառապաշարը պատահական չէ․ այն բացահայտում է իր վերաբերմունքը սեփական հասարակության նկատմամբ։ Ինքը ատում է բոլոր այն մարդկանց, ովքեր իրեն չեն ընտրելու։ Իշխանության ութ տարիներին իր վերաբերմունքը գործխնականում դրսևորել է։ Բայց քանի որ ինքը երկրորդ դասարանում 8 տարի մնացել է, մի նրբություն ավելացնեմ, որը երրորդ դասարանում են սովորում։
Փաշինյանն այդ արտահայտությամբ առաջին հերթին իր կարգավիճակն է հաստատում․ ինքը փոքրիկ խմբակի վարչապետ է, մնացածը՝ շուն ու շանգյալ։
Եվ սա արդեն ոչ թե ընդդիմության, այլ պետության խնդիր է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր