Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Ռուս դերասանուհին չի վճարել կոմունալ վարձերը․ նրան  դատի են տվել

Ռուս դերասանուհին չի վճարել կոմունալ վարձերը․ նրան  դատի են տվել

Sat, 04 Apr 2026 22:00:04 +0400


Ռուս հայտնի դերասանուհի Նատալյա Բոչկարյովայի դեմ դատական հայց են ներկայացրել՝ կոմունալ վարձերի չվճարման պատճառով առաջացած պարտքերի պատճառով։ Այս մասին հայտնում է ռուսական Super պարբերականը։ Համաձայն տեղեկությունների, որպես հայցատու հանդես է գալիս այն կառավարիչ կազմակերպությունը, որի նկատմամբ պարտքեր է կուտակել դերասանուհին՝ կոմունալ վարձերի մասով։

Դատական առաջին նիստը կայանալու է մայիսի 14-ին։ Թե որքան է կազմում Բոչկարյովայի պարտքը, սակայն, չի բարձրաձայնվում։ Նշենք, որ Բոչկարյովան մի քանի ընկերությունների սեփականատեր է, որոնք հայտնվել են հարկային ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Նրանց հաշիվները սառեցված են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am