Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

«Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում. Կան վիրավորներ

«Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում. Կան վիրավորներ

Sun, 05 Apr 2026 21:15:28 +0400


Ապրիլի 4-ին, ժամը 22:52-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս և ևս երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ

Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ Sun, 25 Oct 2026 10:45:50 +0400 Ղազախստանի մայրաքաղաք …