Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Այսօր Դավիթ Բաբայանի ծնունդն է, իսկ նա դեռ Բաքվի բանտում է․․․

Այսօր Դավիթ Բաբայանի ծնունդն է, իսկ նա դեռ Բաքվի բանտում է․․․

Sun, 05 Apr 2026 23:08:59 +0400


Այսօր Դավիթ Բաբայանի ծնունդն է, իսկ նա դեռ Բաքվի բանտում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Պատկերացնում է, թե ինչ մտքերի ու ապրումների մեջ են նրա ընտանիքի անդամներն ու մերձավոր հարազատները:

Վստահ եմ, որ Դավիթն առավոտից մտքերով Արցախում է, լավ օրերի հիշողություններով ու անցած կյանքով:

Նաև համոզված եմ, որ և´ Դավիթը, և´ Բաքվի բանտում գտնվող մեր մյուս հայրենակիցները պակաս մտահոգված չեն Հայաստանով և մեր ժողովրդի ապագայով:

Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր: Ընտանիքիդ համբերություն, քեզ ու մեր ընկերներին շուտափույթ վերադարձ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դիմում եմ Դավիթի ազատազրկման բոլոր պատասխանատուներին

Դիմում եմ Դավիթի ազատազրկման բոլոր պատասխանատուներին Sat, 04 Apr 2026 10:00:50 +0400 Սամվել դպիր Գրիգորյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով