ՌԴ-ն հարվածել է ուկրաինական քաղաքային ավտոբուսին․ զոհեր կան
Tue, 07 Apr 2026 12:00:10 +0400

Ապրիլի 7-ի առավոտյան Նիկոպոլում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս տասներկուսը վիրավորվել են, Telegram-ում հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։
«Երեք մարդ զոհվել է, ևս 12-ը՝ վիրավորվել։ Հակառակորդը օգտագործել է FPV անօդաչու թռչող սարք Նիկոպոլի կենտրոնում քաղաքային ավտոբուսի վրա հարձակվելու համար», – հայտարարել է նա։
Գանժայի խոսքով՝ ավտոբուսը մոտենում էր կանգառին, ուստի մարդիկ կային ինչպես ներսում, այնպես էլ կանգառում։
Դնեպրոպետրովսկի մարզային խորհրդի նախագահ Նիկոլայ Լուկաշուկը պարզաբանել է, որ զոհերի թվում են երկու կին և մեկ տղամարդ։ Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ փրկարարները դեպքի վայրում են եղել առաջին իսկ րոպեներից։ Նրանց հաջողվել է ազատել և փրկել յոթ մարդու։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր