Երկուշաբթի , 17 Օգոստոսի 2026

Գեղամ Նազարյանն էլ կողմ քվեարկեց աղմկահարույց նախագծին

Գեղամ Նազարյանն էլ կողմ քվեարկեց աղմկահարույց նախագծին

Tue, 07 Apr 2026 15:45:28 +0400


Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 7-ին, առաջին ընթերցմամբ 66 կողմ, 16 դեպ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այժմ 3 ժամով ընդմիջում է հայտարարվում, որից հետո կվերադառնան և տեղի կունենա նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը։

Նշենք, որ ՔՊ խմբակցությունը ստիպված էր երկու անգամ 20 րոպեով ընդմիջում վերցնել, քանի որ բավարար թվով ՔՊ-ականներ չկային դահլիճում, որպեսզի օրինագիծն անցներ։ 66 կողմ ձայներից մեկն էլ Գեղամ Նազարյանն է, որը փաստորեն կողմ քվեարկեց ապօրինի գործընթացին։

Հիշեցնենք, որ ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր»։ Քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մոտեցավ եւ ըստ էության ցուցում տվեց Նազարյանին, որից հետո Նազարյանը կողմ քվեարկեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Գեղամ Գեւորգյանը պաշտպանում է ռուսական ընկերության շահերը

«Հրապարակ»․ Գեղամ Գեւորգյանը պաշտպանում է ռուսական ընկերության շահերը Sat, 20 Jun 2026 11:15:24 +0400 ԱԺ-ում …