Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Մեզ համար սա պարզապես արտաքին նորություն չէ

Մեզ համար սա պարզապես արտաքին նորություն չէ

Wed, 08 Apr 2026 10:55:21 +0400


Տարածաշրջանը մտնում է մի փուլ, որտեղ երկար ժամանակ կուտակված լարվածության թնջուկը կարծես մոտենում է իր հանգուցալուծմանը։

ԱՄՆ-Իրան հակադրությունը, որը ամիսներ շարունակ պահում էր ամբողջ տարածաշրջանը պայթյունի եզրին, այսօր տեղափոխվում է բանակցային հարթություն։ Սա դեռ խաղաղություն չէ, և առավել ևս՝ վերջնական համաձայնություն չէ։ Բայց սա արդեն այն կետն է, որտեղ ուժի լեզուն սկսում է զիջել հաշվարկի լեզվին։

Իրանը խոսում է առավելագույն պահանջների լեզվով, ԱՄՆ-ը՝ զսպման ու վերահսկման տրամաբանությամբ, բայց ամենակարևորը՝ կողմերը կանգ են առել։

Եվ երբ կանգ են առնում նման մասշտաբի բախումները, դա արդեն ինքնին շրջադարձ է։
Մեզ համար սա պարզապես արտաքին նորություն չէ։ Սա մեր անվտանգության, մեր տնտեսության, մեր ապագայի վրա անմիջական ազդեցություն ունեցող հանգույց է։

Եթե այս թնջուկը իսկապես սկսի լուծվել, ապա փոխվելու է ոչ միայն տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը, այլև այն միջավայրը, որի մեջ մենք պետք է կայացնենք մեր քաղաքական և տնտեսական որոշումները։

Դավիթ Անանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«ՀայաՔվեն» նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններին

«ՀայաՔվեն» նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններին Tue, 28 Apr 2026 13:24:11 +0400 «ՀայաՔվե» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով