Ուշագրավ կետ համաձայնագրում

Ուշագրավ կետ համաձայնագրում

Wed, 08 Apr 2026 12:01:15 +0400


«Մերձավոր Արևելքը և աշխարհը մի քայլ հետ դարձավ անդունդի եզրից։ Երկշաբաթյա հրադադարի համաձայնությունը Պակիստանի միջնորդությամբ կայացավ Իրանի կողմից զրոյական զիջմամբ։

Աշխարհաքաղաքական առումով նույնիսկ կա կարևորագույն ձեռքբերում, քանի որ բոլորը գիտեն, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը մինչև պատերազմը կախված չէր Իրանի կամքից, իսկ այժմ հենց այդ երկիրն է բացում կամ փակում այն»,- հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«ԱՄՆ-ի և Իսրայելի համար պարզ դարձավ, որ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է, անհնարին է նաև այդ ճանապարհով հասնել իշխանափոխության, միջուկային և հրթիռային ծրագրերից հրաժարման, Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերին աջակցության դադարեցման և այլն։

Ընդ որում, ուշագրավ է, որ հրադադարի համաձայնագիրը պարտադրում է Իսրայելին դադարեցնել հարձակումը նաև լիբանանյան «Հիզբալլահի» դեմ։

Հայաստանի հարևան հինավուրց իրանական քաղաքակրթությունը շարունակելու է իր ընթացքը, իսկ այս պատերազմի դասերը ուսուցողական կարող են լինել նաև մեզ համար»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Այս իրավիճակի մեղավորը ո՛չ ամերիկացիներն են, ո՛չ էլ եվրոպացիները

Այս իրավիճակի մեղավորը ո՛չ ամերիկացիներն են, ո՛չ էլ եվրոպացիները Mon, 12 Oct 2026 14:45:24 +0400…

15 րոպե ago

Թագաժառանգը ստիպված է մնալ բունկերներում․ սպանվելու վտանգը մեծ է

Թագաժառանգը ստիպված է մնալ բունկերներում․ սպանվելու վտանգը մեծ է Mon, 12 Oct 2026 14:30:23 +0400…

30 րոպե ago

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Mon, 12 Oct…

45 րոպե ago

Սամվել Կարապետյանի հետ համեմատությունը բացարձակ տեղին չէ

Սամվել Կարապետյանի հետ համեմատությունը բացարձակ տեղին չէ Mon, 12 Oct 2026 14:07:01 +0400 Latest news…

53 րոպե ago

Բանակի կառավարման մեջ մեծ խնդիր կա. Ո՞վ է Շաքիի դեպքի պատասխանատուն

Բանակի կառավարման մեջ մեծ խնդիր կա. Ո՞վ է Շաքիի դեպքի պատասխանատուն Mon, 12 Oct 2026…

58 րոպե ago

Թբիլիսին չի՞ «բռնում» Եվրամիության պարզած «ձեռքը»

Թբիլիսին չի՞ «բռնում» Եվրամիության պարզած «ձեռքը» Mon, 12 Oct 2026 14:00:09 +0400 Մենք ցանկանում ենք…

1 ժամ ago