Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2026

10 տարի առաջվա գործը նոր են հիշել

10 տարի առաջվա գործը նոր են հիշել

Wed, 08 Apr 2026 13:04:38 +0400


Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին տեղեկությունները։

«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հատկանշական է, որ իրավապահները հենց այսօր՝ ապրիլի 8-ին՝ Արման Սահակյանի հոր՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան օրով են իրականացրել իրենց գործողությունները։ Արման Սահակյանի փաստաբան Էմին Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Հոդվածը թրենդային է, խոսքը պաշտոնեական դիրքի չարաշահման մասին է: Այս գործը վաղուց է հարուցված՝ հարցաքննություններ են եղել և այլն, սակայն մեղադրյալի կարգավիճակ Սահակյանը ստացել է այսօր: Սահակյանը ձերբակալված է», – ասաց փաստաբանը:

Նշենք, որ Արման Սահակյանին հավանաբար կտանեն կալանքի, իսկ պաշտոնեական դիրքի չարաշահումը վերաբերում է Պետական գույքի կառավարման վարչության պետ եղած ժամանակաշրջանին: Խոսքը 10 տարի առաջվա գործի մասին է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձերբակալվել է նախկին նախարար Արտեմ Ասատրյանը

Ձերբակալվել է նախկին նախարար Արտեմ Ասատրյանը Wed, 08 Apr 2026 13:27:29 +0400 Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով