Հունիսի 7-ից հետո հենց այդ խնդիրը մենք պետք է լուծենք

Հունիսի 7-ից հետո հենց այդ խնդիրը մենք պետք է լուծենք

Wed, 08 Apr 2026 15:58:21 +0400


Կա սխալ պատկերացում, թե այն, ինչ կատարվում է երկրի ներսում, կապ չունի աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Իրականությունը ճիշտ հակառակն է:

2018-ի դավադրությունը ուներ աշխարհաքաղաքական պատճառներ, որը 2020 պատերազմի նախերգանքն էր: ՔՊ-ն պատերազմի կուսակցության է և ստեղծվել էր որպես այդպիսին՝ Արցախը հանձնելու համար: Արցախի կորստն էլ աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակն ուներ: Այդ իսկ պատճառով 2020 թվականին մեր դեմ միջազգային կոալիցիա էր պատերազմում:

TRIPP կոչվածը Արցախի առումի հետ մեկտեղ մեկ փաթեթով է պետք դիտարկել: Իրանի դեմ սկսված պատերազմն այդ աշխարհաքաղաքական գործընթացի հեջորդ փուլն էր, սակայն այն տապալվեց: Տապալվում է նաև նախօրոք պատրաստված ծրագիրը:

TRIPP-ի ձախողումը ձախողում է նաև ՔՊ-ի՝ պատերազմի կուսակցության համար: ՔՊ-ն այլևս անելիք չունի, սակայն ՔՊ-ի տապալմամբ սկսվում է մի նոր շանր փուլ, որը պետք է միասին անցնենք:

Մեր պարտությունն առաջին հերթին քաղաքական մտքի պարտությունն էր, կամ ավելի ճիշտ կոլեկտիվ քաղաքական մտքի չգոյության, հետևապես իրական քաղաքական համակարգի բացակայության հետևանքը:
Հունիսի 7-ից հետո հենց այդ խնդիրը մենք պետք է լուծենք, ու այնպես չէ, որ ՔՊ-ի հեռացմամբ մենք կունենանք կայացած քաղաքական միավորներ, իրականում՝ ճիշտ հակառակը: Հունիսի 7-ից հետո։

Ստեփան Դանիելյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․ հայտարարություն

Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․ հայտարարություն Fri, 03 Jul 2026 …