Որքան գումար կարող է աշխատել Իրանը՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման վճար գանձելով
Thu, 09 Apr 2026 09:30:59 +0400

Իրանը տարեկան կարող է մինչեւ 64 միլիարդ դոլար վաստակել՝ Հորմուզի նեղուցով անցնող յուրաքանչյուր նավից 2 միլիոն դոլար անցման վճար գանձելու դեպքում։ Այս մասին հայտարարել է իրանական պետական հեռուստառադիոընկերության ղեկավարի տեղակալ Հասան Աբեդինին։
Իրանից պաշտոնյան ասել է, որ ներկայումս Հորմուզի նեղուցը վերածվել է Իրանի կառավարման ներքո գտնվող ողջամիտ միջանցքի, որտեղով տարեկան անցնում է 32 հազար նավ։ Եթե ամեն նավից գանձվի 2 միլիոն դոլար վճար, ապա Իրանը կարող է տարեկան 64 միլիարդ դոլար վաստակել։
Հիշեցնենք, որ ներկայումս Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հաստատվել է երկշաբաթյա հրադադար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր