Չորեքշաբթի , 15 Ապրիլի 2026

Դավիթին ազատ արձակելու բոլորը դիմումները անպատասխան են մնում․ բողոքի ակցիա

Դավիթին ազատ արձակելու բոլորը դիմումները անպատասխան են մնում․ բողոքի ակցիա

Thu, 09 Apr 2026 12:44:14 +0400


Այսօր՝ ապրիլի 9-ին հասարակական գործիչներ Անաիս Սարդարյանն ու Աննա Հովհաննիսյանը բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության առաջ՝ ի աջակցություն կալանքի տակ պահվող դպրոցահասակ Դավիթ Մինասյանի։ Հիշեցնենք՝ վերջինս օրեր առաջ բերման էր ենթարկվել, ձերբակալվել եկեղեցում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո։ Միջադեպը պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի այցով եկեղեցի, երբ վերջինս պատարագի կեսից թիկնազորով մտել էր եկեղեցի ու հրմշտոցով փորձել առաջանալ։

Հրմշտոցի արդյունքում Դավիթին ևս հարված էր հասել, կադրերում երևում էր նաև Դավիթի առաջ պարզած ձեռքը, որը հետո վերագրվեց որպես Փաշինյանին հարվածի փորձ, ինչի համար էլ ձերբակալվեց դպրոցահասակը, չնայած կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակին։

Դպրոցահասակի առողջական վիճակը պարբերաբար վատացել էր, ինչի արդյունքում նա հայտնվեց հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Այսօր էլ կալանավորված Դավիթը շարունակում է մնալ հիվանդանոցում։ Դպրոցահասակին կալանքից ազատելու կամ թեկուզ խափանման միջոց փոխելու բոլոր հանրային արձագանքներին, խնդրագրերին, նամակ֊դիմումներին անհաղորդ են մնում համապատասխան մարմինները։ Իսկ ՄԻՊ֊ն էլ իր ոճի մեջ հերթական տեքստերն է հրապարակում, որոնք, ինչպես փաստաբաններից Լուսինե Մարտիրոսյանը նշեց՝ անհասկանալի են։

Ակցիայի կազմակերպիչները մեծ հույսեր չեն կապում Աննա Վարդապետյանի հետ, սակայն ասում են՝ «հույսը վերջում է մահանում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա մեր վերջին շանսն է. Ռուբեն Մխիթարյան

Սա մեր վերջին շանսն է. Ռուբեն Մխիթարյան Tue, 14 Apr 2026 14:45:25 +0400 «Հրապարակի» զրուցակիցը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով