Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Ժողովուրդ,Դավիթը լավ չի

Ժողովուրդ,Դավիթը լավ չի

Thu, 09 Apr 2026 13:37:32 +0400


Գլխավոր դատախազության շենքի դիմաց Դավիթ Մինասյանին աջակցող ակցիայի ընթացքում նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է վերջինիս առողջական վիճակը։

Փաստաբանի խոսքով՝ ինքը առավոտյան այցելել է Դավիթ Մինասյանին, որի մոտ նկատվել են գլխացավեր և ընդհանուր ինքնազգացողության հետ կապված գանգատներ։ Նա նշել է, որ փորձել է այցի ընթացքում չավելացնել նրա հոգեբանական ծանրաբեռնվածությունը։

Մարտիրոսյանը ընդգծել է, որ երիտասարդի վիճակը մտահոգիչ է՝ շեշտելով, որ այս պահին առաջնայինը նրա առողջությունն ու կյանքի անվտանգությունն է, իսկ կրթության իրավունքի հարցը երկրորդ պլանում է գտնվում։

«Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան»,-նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր

Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Sun, 26 Apr 2026 14:39:53 +0400 Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով