Ինչքան գումարով է հնարավոր վարձակալել համալիրի դահլիճները․ պաշտոնական տվյալներ

Ինչքան գումարով է հնարավոր վարձակալել համալիրի դահլիճները․ պաշտոնական տվյալներ

Fri, 10 Apr 2026 12:43:40 +0400


«Հրապարակ»-ը երեկ՝ ապրիլի 9-ին, նյութ էր հրապարակել, որում նշված էր տարբեր քաղաքական ուժերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ի կողմից դահլիճների տրամադրման պայմանները։ Նյութում տեղ էին գտել անճշտություններ և տարակարծությունից խուսափելու համար հրապարակում ենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ի կողմից տրամադրված հերքումը։

2026 թվականի ապրիլի 09-ին Hraparak.am լրատվական կայքում հրապարակվել է «Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը» վերնագրով հոդված, որի մեջ տեղ գտած տեղեկատվությունը վերաբերում է մեր կազմակերպությանը։ Տվյալ հոդվածում ներկայացված մի շարք փաստեր և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը, խեղաթյուրում են փաստական հանգամանքները։ Տեղեկատվական դաշտում շրջանառվող հրապարակումսերի կապակցությամբ, որպեսզի բացառենք թյուր մեկնաբանությունները և ապահովենք փաստերի ամբողջական ընկալումը, ներկայացնում ենք պաշտոնական տվյալները։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի ընթացքում տարբեր քաղաքական ուժերին դահլիճների տրամադրումը իրականացվել է պայմանագրային հիմունքներով՝ հետևյալ պայմաններով․

Քաղաքացիական Պայմանագիր Կուսակցություն, ապրիլի 4

Համերգային դահլիճ՝ 5,000,000 դրամ
Գլխավոր մուտքի ճեմասրահ՝ 3,000,000 դրամ

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Քաղաքացիական Պայմանագիր» Կուսակցության հետ կնքված պայմանագրի ընդհանուր արժեքը, ներառյալ համերգային դահլիճում օգտագործված հավելյալ տեխնիկական միջոցների և ծառայությունների կազմել է 21,240,000 (քսանմեկ միլիոն երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ։

Հայ Յեղափոխական Դաշնակցություն» Կուսակցություն. մարտի 16

– Համերգային դահլիճ՝ 5,000,000 դրամ
– Գլխավոր մուտքի ճեմասրահ՝ 1,200,000 դրամ
– Սեմինար սրահ՝ 800,000 դրամ
Ընդհանուր պայմանագրային արժեք՝ 7,000,000 (յոթ միլիոն) ՀՀ դրամ

«Ֆոկուս Գրուպ» ՓԲԸ (Մեր ձևով) շարժում. փետրվարի 12

– Համերգային դահլիճ՝ 5,000,000 դրամ
– Գլխավոր մուտքի ճեմասրահ՝ 3,000,000 դրամ
Ընդհանուր պայմանագրային արժեք՝ 8,000,000 (ութ միլիոն) ՀՀ դրամ։

Վերոնշյալից ակնհայտ է, որ Համալիրի սակագնային քաղաքականությունը հիմնված է եղել համադրելիության և պայմանագրային ազատության սկզբունքների վրա՝ բացառելով որևէ խտրական մոտեցում։ Հարկ ենք համարում նշել, որ վերջին տարիների ընթացքում համալիրի մեծ (սպորտային) դահլիճը քաղաքական կուսակցությունների կողմից չի վարձակալվել։

Նմանատիպ վերջին նախադեպը գրացվել է 2024 թվականի սեպտեմբերի 22-ին կայացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում դահլիճի վարձակալությունը, որի պայմանագրային արժեքը կազմել է 10,000,000 (տաս միլիոն) ՀՀ դրամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը

«Հրապարակ»․ Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը Thu, 09 Apr 2026 08:05:31 +0400 Օրերս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով